«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն փնտրում է նոր աշխատակից «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» Ծրագրի թիմին միանալու համար։
Ծրագրի ադմինիստրատիվ օգնական
Ծրագրի ադմինիստրատիվ օգնականի գործառույթներին և նրան ներկայացվող պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աշխատանքի տեխնիկական նկարագրից (TOR)․
Աշխատանքի տևողություն` 35 ամիս (փետրվար, 2023-հունվար, 2026թ.)
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00 (օրական 8 ժամ, 1 ժամ ընդմիջում)
Աշխատանքի վայր՝ ք․ Վանաձոր
Աշխատանքի նկարագրություն.
ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի ադմինիստրատիվ օգնականի պարտականությունների կատարում:
Հաշվետու է` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ, Ծրագրի ղեկավարի տեղակալին
Աշխատանքային պարտականություններ․
Ծրագրային
- Ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների ընթացիկ կազմակերպում։
- Գործընկերների և շահագրգիռների հետ պաշտոնական հանդիպումների կազմակերպմանն աջակցություն։
- Ծրագրի շահագրգիռների հետ կապի պահպանում։
- Ծրագրի տարեկան գործողությունների ժամանակացույցերի պատրաստմանն աջակցություն։
- Անվտանգ տվյալների բազաներում ծրագրի տվյալների կառավարում։
- Թվային և տպագիր փաստաթղթերի արխիվի ստեղծում և վարում, պարբերաբար թարմացում։
- Ծրագրի ֆինանսիստին/մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետին աջակցություն՝ պայմանագրային և ՄՌԿ-ին առնչվող այլ հարցերում։
- Ծրագրի կատարողականի վերաբերյալ տվյալների ամենօրյա հավաքագրում և մշակում, հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարի տեղակալին:
Ընդհանուր
- Աջակցել ՀԿ Կենտրոնի աշխատակազմին կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում, դասընթացների, հանդիպումների, այլ միջոցառումների իրականացման հարցում:
- Մասնակցել ՀԿ Կենտրոնի ծրագրային և կազմակերպության գործունեության հաշվետվությունների կազմմանը:
- Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին:
- Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ստանձնել այլ պարտականություններ ՀԿ-ում։
- Անհրաժեշտության դեպքում օգնել ՀԿ Կենտրոնի աշխատակազմի այլ անդամներին իրենց առօրյա աշխատանքում։
Ծրագրի ադմինիստրատիվ օգնականին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները.
- Բարձրագույն կրթություն հումանիտար, կառավարման և հարակից ոլորտներում,
- Հասարակական ոլորտում աշխատանքային փորձառություն,
- Ինքնուրույն, ինչպես նաև որպես թիմի անդամ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման և դժվարին իրավիճակներում կողմնորոշման հմտություն,
- Առցանց հարթակների (կայք, սոցիալական էջեր) կառավարման փորձ,
- Ճշտապահություն ու մանրամասների նկատմամբ ուշադիր վերաբերմունք, վերլուծական կարողություն,
- Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
- Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (Microsoft Office, Power Point, Internet, e-mail, այլ), ձևավորման տարբեր ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
- Շարունակական զարգացում՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ngoc.csd.ngo@gmail.com էլ. փոստի հասցեով ուղարկել ստորև նշված փաստաթղթերը, նամակի վերնագրի տողում նշելով «Ծրագրի ադմինիստրատիվ օգնական- Հետաքրքրության հայտ»`
- ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրության նամակ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 2023թ., փետրվարի 5 (ժամը՝ 23։59):
Ոչ ամբողջական և վերջնաժամկետի խախտմամբ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել ngoc.csd.ngo@gmail.com էլ.փոստով կամ զանգահարել +374 91-74-33-15 հեռախոսահամարով: