Տեղի ունեցավ տեղական ԲԿԳ-ի մոնիթորինգի ֆոկուս խմբային քննարկումը

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին,  Երեւանի համայնքապետարանում «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում անցկացվեց առաջին ֆոկուս խմբային քննարկումը։ 

Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչները։  

Ֆոկուս խմբային քննարկմանը անդրադարձ կատարվեց Երեվան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների ծրագրին, մասնավորապես, «Տեղական ԲԿԳ» գործողությունների ծրագրի շրջանակում Երեւան քաղաքի ստանձնած  հանձնառություններին։

Հանձնառություններն են՝

  • Բաց, թափանցիկ եւ մասնակցային հանրային քննարկումների կազմակերպում եւ իրականացում 
  • Բարեվարքության համակարգ 
  • «Կանաչ զարգացում» հարթակի ստեղծում 

Այս պահին «Համայնքահեն մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացվում է տեղական գործողությունների պլանի պարտավորությունների գնահատում Երևան, Վանաձոր, Գյումրի և Արմավիր համայնքների համար հիմնականում կենտրոնանալով այն մոտեցումների վրա, որոնք կարող են ընդգրկուն ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։

 

 

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրնիրականացվում է«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից։

«Համայնքային մոնիտորինգ հանուն արդյունավետ տեղական ժողովրդավարության» ծրագիրն իրականացվում  է Բաց  կառավարման գործընկերության  (ԲԿԳ) աջակցությամբ։ 

2011 թվականին կառավարության ղեկավարները և քաղաքացիական հասարակությանջատագովներըհամախմբվեցին՝ ստեղծելու եզակի գործընկերություն (ԲԿԳ), որը միավորում է այսհզոր ուժերին՝ խթանելութափանցիկ, մասնակցային, ներառական և հաշվետու կառավարումը: 

ԲԿԳ-ն ներառում է 76 երկիր և 104 տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ներկայացնում են ավելի քան երկու միլիարդ մարդ, ևհազարավոր քաղաքացիականհասարակության կազմակերպություններ»: