Հանդիպում Վանաձորի պետական համալսարանում՝ նվիրված «Քաղաքացիական հասարակություն» մոդուլին

Վանաձորի պետական համալսարանում (ՎՊՀ) տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ներդրման հեռանկարներին։ Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, ինչպես նաև ՀԿ Կենտրոնի ներկայացուցիչները։

ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը ներկայացրեց մոդուլի հիմնական նպատակները և դրա նշանակությունը բուհական կրթական ծրագրերում։ Նա ընդգծեց, որ մոդուլն ուղղված է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, որոնք կաջակցեն նրանց դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։

Մոդուլի կառուցվածքը և բուհերում դրա ինտեգրման հնարավորությունները ներկայացրեց փորձագիտական խմբի ղեկավար Հարություն Վերմիշյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև համագործակցության հնարավորություններին՝ մոդուլի մշակման և ներդրման գործընթացում։ ՀԿ Կենտրոնը պատրաստակամություն հայտնեց տրամադրել փորձագիտական աջակցություն՝ նպաստելով մոդուլի արդյունավետ իրականացմանը ՎՊՀ-ում։

Այս հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ էր՝ ուղղված քաղաքացիական կրթության զարգացմանը և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական կրթական ծրագրերի ներդրմանը։

 

 

 

«Քաղաքացիական Հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլը պատրաստվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «STRIVE» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։ 

«STRIVE» ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: