«Արդյունավետ ցանցերի ձևավորում: Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց

Շարունակում ենք ՀԿ-ների հզորացման գործընթացը, այս անգամ «Արդյունավետ ցանցերի ձևավորում: Շահերի պաշտպանություն» թեմայով: Դասընթացներին մասնակցեցին Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչները:

Մասնակիցները ծանոթացան ցանցերի սխեմային և մոդուլներին, անդամության չափանիշներին և ցանցում աշխատելու առավելություններին: Գործնական աշխատանքների միջոցով դասընթացի մասնակիցները ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները:

Հարաբերությունների կազմակերպման հաջորդ կարևոր բաժինները՝ տեղեկատվական համակարգի կառուցվածքի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների կարգավորումը, որոշումների կայացման գործընթացն ու ցանցերի ֆորմալացումը երկրորդ օրվա առանցքային թեմաներն էին:

 

Դասընթացը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: