«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր) հրավիրում է անհատ փորձագետներին /տվյալ ոլորտի փորձագիտական ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու փորձագիտական ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել պետական գնումների համակարգի կառավարման բարելավմանը և կազմակերպման մատչելիությանը:
Ծրագրի խնդիրներն են՝ աջակցել գնումների գործընթացի կազմակերպման բարելավմանը՝ խոչընդոտների վերհանման և լուծումների առաջարկների միջոցով և նպաստել քաղաքականությունների օրակարգում մշակված բարեփոխումների փաթեթի ներմուծմանը։
Ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացվել են՝
Ոլորտային երկու հետազոտություններ՝ «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետգնումների բողոքարկման համակարգի մոնիտորինգ» թեմաներով։ Արդեն առկա են համապատասխան զեկույցները։
Թաուն Հոլ մեթոդով քննարկում գնումների ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ իրականացված հետազոտությունների արդյունքում արված առաջարկների վալիդացիայի և ՀՀ պետական գնումների ոլորտում առկա խնդիրների ու վերջիններիս լուծման առաջարկների գեներացման նպատակով։ Առկա է առաջարկների ամփոփաթերթը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի վերջնանպատակը ՀՀ պետական գնումների ոլորտի բարեփոխումներն են՝ շահակիրների ներգրավմամբ, Ծրագիրը հայտարարում է փորձագետի ներգրավման մրցույթ։
Ընտրված փորձագետը կստանձնի վերոնշյալ առաջարկները ուսումնասիրելու, օրենսդրական նախագծերի/ակտերի առաջարկների փաթեթ պատրաստելու և այդ առաջարկների ջատագովության գործընթացում ակտիվ մասնակցություն և նախաձեռնողականություն ցուցաբերելու համար։
Ակնկալվող արդյունքները
Փորձագետը կաշխատի մեկ ամիս:
Այդ աշխատանքի արդյունքներ են հանդիսանալու՝
ԱԺ համապատասխան հանձնաժողովին/ներին ուղղված օրենսդրական առաջարկությունների փաթեթ և ամփոփագիր,
ԱԺ համապատասխան հանձնաժողովին/ներին ուղղված նամակ և հանդիպման արդյունքների համառոտ զեկույց:
ԱԺ խմբակցություններին ուղղված նամակ և հանդիպման արդյունքների համառոտ զեկույց։
Փորձագետին ներկայացվող անհրաժեշտ կարողությունների պահանջները
Բարձրագույն կրթություն (իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն)
Քաղաքականությունների և կամ իրավական ակտերի վերլուծության փորձառություն
Օրենքի նախագծերի և/կամ իրավական ակտերի մշակման փորձառություն
Ջատագովության փորձառություն
Թիմային աշխատանքի և երկխոսության փորձ
Պայմաններ
Պահանջվում է մեկ փորձագետ, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու համար: Փորձագետն աշխատելու է ազատ աշխատանքային գրաֆիկով, սակայն մշտական կապ է պահպանելու Ծրագրի թիմի հետ և բոլոր հանդիպումները համաձայնեցնելու է վերջինիս հետ: Վարձատրությունը կատարվելու է կատարողական ակտը ստորագրելուց հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմելու, հետաքրքրության հայտ ներկայացնելու կարգը
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել գնանշման հարցման ձևաթուղթը և վերջինս ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել info@ngoc.am և ngoc.csd.ngo@gmail.com էլ. հասցեներով մինչև 2022 թ-ի ապրիլի 10-ը` վերնագրի տողում նշելով «Հայտ-անուն, ազգանուն–Փորձագետ-TAAP»:
Հարցերի դեպքում կարող եք գրել վերը նշված էլ. հասցեներով կամ զանգահարել +374-91743315 հեռախոսահամարով:
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։