Կրթական հաստատություններում շարունակվում է Քաղաքացիական հասարակության ակադեմիական մոդուլի ներդրման գործընթացը

Ապրիլի 15-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական մոդուլները կրթական հաստատություններում ներդնելու վերաբերյալ քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր համայնքներում գործող յոթ կրթական հաստատությունների ավելի քան 20 ներկայացուցիչներ։

Հանդիպման առաջին մասում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց նախորդիվ իրականացված գործողությունները, այդ թվում մոդուլի մշակման և ուսուցանողների վերապատրաստման աշխատանքները։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև STRIVE ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչները, ովքեր կարևորեցին մոդուլի մշակումն ու ներդրումը, որպես քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր բաղադրիչ։
Հանդիպման երկրորդ մասում բաց քննարկում ծավալվեց բուհերի և քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ներկայացրեցին իրենց կրթական հաստատություններում մոդուլի ներդրման հեռանկարները, ինչպես նաև մինչ այս պահն իրականացված փորձնական ուսուցանումները։

Առաջիկայում գործընկեր կրթական հաստատություններում կիրականացվեն փորձնական ուսուցման գործընթացներ, ապա մոդուլը ներ կդրվի կրթական ծրագրերում, որպես առանձին առարկա, կամ կրթական որևէ ծրագրի մաս։

 

«Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ներդրման հարցում համագործակցող կրթական հաստատություններն են՝

  • Երևանի պետական համալսարան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Սոցիոլոգիայի ֆակուլտետ)
  • Վանաձորի պետական համալսարան
  • Եվրասիա միջազգային համալսարան
  • Գորիսի պետական համալսարան
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան (քոլեջ)
  • Բերդի բազմագործառութային պետական քոլեջ
  • Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ

 

 

Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել է «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Քաղաքացիական hասարակություն» ակադեմիական կրթության մոդուլի ստեղծում բաղադրիչի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։

 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

«STRIVE» ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: