
Հունվարի 17-ին Այգեհովիտի գյուղապետարանի դահլիճում ՔՀՏԻԱ ծրագրի շրջանակներում կայացավ համայնքային ժողով: Համայնքային հանդիպման նպատակն էր ամփոփել 2011-2012 թվականներին համայնքում իրականացված բոլոր ծրագրերը, ինչպես նաև բնակիչներին ներկայացնել 2012թ. Դեկտեմբերին գյուղում անցկացված հարցման (կարիքների բացահայտում) արդյունքները: Հանդիպմանը ներկա էին համայնքի 60 բնակիչ, այդ թվում ՀԱԽ և ՀԵՆԱ անդամներ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ մարզային համակարգողը, ներկայացրեց համայնքում իրականացված բոլոր ծրագրերը և ՔԻ-ի կողմից հայտարարված նոր համայնքային զարգացման դրամաշնորհը և բացատրեց, որ ՀԱԽ-ը առաջիկայում զբաղվելու է խնդիրների դասակարգմամբ և ծրագրերի մշակմամբ: Ծրագրերի ներկայացումից հետո համայնքի բնակիչների կողմից բարձրացվեցին հարցեր և առաջարկությւններ, որոնց տրվեցին հանգամանալից պատասխան և մեկնաբանություն:
Ծրագրերից հետո մարզային համակարգողի կողմից ներկայացվեցին հարցման արդյունքները և համանքի բնակիչների հետ միասին քննարկվեցին բարձրաձայնված խնդիրները: Հանդիպման վերջում վերակազմավորվեց Համայնքային աշխատանքային խումբը: