ՔՀԿ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (Civicus) – 2018

Սույն զեկույցը մշակվել է ՔՀԿ նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունների (EENA, այսուհետ՝ ուսումնասիրություն) նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է գնահատել, թե տարբեր երկրներում առկա պայմանները որքանով են նպաստավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ստեղծման, աշխատանքի և գործունեության համար։ Մասնավորապես, ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչպես են հիմնարար քաղաքացիական ազատությունների վերաբերյալ օրենքներն ու կարգավորումները գործնականում իրականացվում և ինչ ազդեցություն են դրանք ունենում քաղաքացիական հասարակության վրա: Ուսումնասիրության նոր պիլոտային մեթոդոլոգիան մասնավորապես կենտրոնանում է քաղաքացիական հասարակության կողմից «Կայուն զարգացման նպատակների» (ԿԶՆ) 16.10 և 17.17 թիրախների՝ հիմնարար ազատությունների և տեղեկատվության մատչելիության և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության մոնիտորինգի վրա:

 

Սույն զեկույցը ներկայացնում է Հայաստանում ՔՀԿ-ների համար նպաստավոր միջավայրի ընդհանուր իրավիճակը՝ 2018 թվականի ապրիլից հունիս ամիսների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Ուսումնասիրությունն իրականացվել է փորձագիտական հարցազրույցների, ֆոկուս-խմբային (ՖԽ) քննարկումների և առցանց հարցման մեթոդներով:

 

Հետազոտության մեկնարկին՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանում շրջադարձային քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան, առավել հայտնի որպես «թավշյա հեղափոխություն»։

 

Հետազոտությունն այստեղ

 

Ոլորտային տարբեր հետազոտություններ հասանելի են ՀԿ Կենտրոնի կայքում, հետազոտություններ բաժնում։