«ՔՀԿ-ների ներգրավվածությունը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում․ Կարիքներ և կարողություններ»

Տվյալ ուսումնասիրությունն ուղղված է բացահայտելու և վերլուծելու քաղաքացիական հասարակության դերակատարների կարիքներն ու կարողությունները քաղաքականության երկխոսության մասնակցության գործում, ինչպես նաև այն ուղիները, որոնցով այս դերակատարները կարող են ներդրում ունենալ առանձին ոլորտների քաղաքականության երկխոսության մեջ:

 

Ուսումնասիրության կոնկրետ նպատակն է խորքային վերլուծություն ներկայացնել Հայաստանի ՔՀԿ-ների դաշտի, քաղաքականության երկխոսության գործընթացում նրանց մասնակցության կարիքների ու կարողությունների վերաբերյալ:

 

Զեկույցը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ոչ կառավարական դերակատարների հզորացում բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի առաջնորդությամբ՝ կազմակերպությունների կոնսորցիումի կողմից:

 

Զեկույցի մշակման նպատակով ՔՀԿ դաշտի վերաբերյալ մի շարք հետազոտություններ ու հրապարակումներ են ուսումնասիրվել, և վերլուծության են ենթարկվել 2014 թ. առաջին եռամսյակում իրականացված էմպիրիկ հետազոտության արդյունքները:

 

Հետազոտությունը ներառում է քանակական և որակական բաղադրիչներ, այդ թվում 150 ՔՀԿ-ների հետ հարցում և 12 ֆոկուս-խմբային քննարկումներ՝ տեղական ու միջազգային ՔՀԿ-ների, պետական մարմինների ներկայացուցիչների ու ՔՀԿ ոլորտի փորձագետների մասնակցությամբ: