
Դեկտեմբերի 22-23-ին Դիլիջանում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին կազմակերպության Խորհուրդը, անդամները, աշխատակազմը:
ՀԿ Կենտրոնի ՔՀԶ ՀԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրին իրենց կողմից համակարգվող ընթացիկ ծրագրերը, դրանց ընթացքը, դժվարություններն ու հաղթահարման ուղիները, արձանագրվող արդյունքները, տրվեց 2012թ.-ի բյուջեի վերլուծությունը:
Հանդիպման ընթացքում իրականացվեց նաև ՀԿ Կենտրոնի ռազմավարական պլանավորում, կազմակերպական զարգացման գնահատում՝ կազմակերպության ղեկավարման եւ անդամության ոլորտներում:
Կազմակերպության գործունեության վերաբերյալ պատրաստված ներկայացումը /presentation/ կարող եք տեսնել այստեղ` http://prezi.com/fadpmoswn1gw/ngoc/?kw=view-fadpmoswn1gw&rc=ref-10484396 :