«Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը

Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը:

Միջոցառումն իրականացվել է երկրորդ անգամ՝ ՀՀ ԱԺ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ: Միջոցառման նպատակն է նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների, ԱԺ աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության միջեւ արդյունավետ եւ փոխշահավետ երկխոսությանը:

Միջոցառման կազմակերպումն իրականացվել է 11 հոգուց բաղկացած աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են ՀՀ ԱԺ աշխատակազմի, ՀԱԺԱԾ-ի ներկայացուցիչներ եւ 6 քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԿ Կենտրոն ՔՀԶ նախագահ Արփինե Հակոբյանը: Միջոցառումը ևս մեկ հնարավորություն է տվել պատգամավորների և ՀՀ ԱԺ հանձնաժողովների համար քաղաքացիակ

ան հասարակության հետ կապեր ստեղծելու, արդյունավետ երկխոսություն և կարևորագույն խնդիրների վերաբերյալ օրենսդրական համատեղ լուծումներ գտնելու, ինչպես նաև հետագա համակարգված գործընկերության կայուն շրջանակ ձևավորելու համար:

Միջոցառման ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներից 7-ում կազմակերպվել են քննարկումներ: Ոլորտային հանձնաժողովների անդամների հետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են իրենց կողմից բացահայտված եւ մտահոգիչ հրատապ խնդիրները:

ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ն առավելապես ներգրավված է եղել Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում, որտեղ քննարկվել են ոլորտներին առնչվող 6 հարցեր: Քննարկմանը մասնակցել են 19 հոգի, որոնց մեջ 3 պատգամավոր եւ վերոնշյալ մշտական հանձնաժողովի նախագահը:

Քննարկման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող հրատապ հիմնախնդիրները եւ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ պատգամավորներին: Դրանք հիմնականում վերաբերել են Մեծ Այրում համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի շահագործմանը, Աղստեւ գետի աղտոտման կանխարգելմանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի դրույթներին եւ գայլերի թվաքանակի կարգավորմանն ուղղված միջոցառումներին: