Փորձագիտական հարցազրույցներ և ավագանու նիստերի դիտարկում

«Քաղաքացիական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում, մեր փորձագետն ու վերապատրաստված մոնիտորներն արդեն սկսել են համայնքային այցերը, փորձագիտական հարցազրույցներն ու ավագանու նիստերի դիտարկումը:

 

Փետրվարի 12-ին, ծրագրի փորձագետ Արշավիր Ղուկասյանն ու Վանաձորում աշխատող մեր մոնիտորները անցկացրեցին փորձագիտական հարցազրույց Վանաձորի համայնքապետարանում՝ աճուրդային հարցերով զբաղվող մասնագետի հետ՝ քննարկելով ոլորտի օրենսդրական բացերը:

Հաջորդ փորձագիտական հարցազրույցը տեղի ունեցավ Թումանյան համայնքում, համայնքի տեղակալի հետ, որին նախորդեց ավագանու

նիստի դիտարկումը ծրագրի փորձագետի և մոնիտորների մասնակցությամբ:

 

Ծրագրի փորձագետն ու մոնիտորները առաջիկայում կիրականացնեն փորձագիտական հարցազրույցներ նաև մյուս թիրախ համայնքներում ևս:
Փորձագիտական հարցազրույցներից հետո, մոնիտորներն իրենց խմբերով սկսելու են թիրախ համայնքների նախորդ մեկ տարվա ընթացքում ավագանու և համայնքի ղեկավարի՝ հողերի, գույքի օտարման և վարձակալման վերաբերյալ ընդունված որոշումների վերլուծությունը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է նպաստել համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ համայնքային հողերի, գույքի օտարման և վարձակալման գործընթացների մասնակցային մոնիտորինգի իրականացման միջոցով:

 

Մասնակցային մոնիտորինգն ու հարցազրույցները անց են կացվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: