«Տուրիզմը Լոռու մարզում» առցանց համաժողովի հրավեր

ՀԿ Կենտրոնն արդեն 4 տարուց ավել է, ինչ իր նպատակների մեջ ավելացրել է նաև Լոռու մարզի տուրիզմի զարգացումը խթանելը։ Այդ նպատակով իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից ու ծրագրերից մեկը «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագիրն է։

 

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է «Տուրիզմը Լոռու մարզում» առցանց համաժողով Zoom հարթակի միջոցով։

 

Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 14։00-17։00-ին։

 

Միջոցառման ժամանակ նախատեսված են ՀԿ Կենտրոնի, դոնոր կազմակերպության/ների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային մասնագետների ելույթներ, թեմատիկ աշխատանքային քննարկումներ, հետագա համագործակցության հնարավորությունների քննարկում և այլն։

 

Առցանց համաժողովին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրվող բոլոր մարդիկ։

 

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 24-ը, ժամը 12։00-ն լրացնել գրանցման թերթիկն անցնելով այս հղմամբ՝ http://bit.ly/3avuENQ

 

Միայն գրանցված մասնակիցներն իրենց նշած էլ․ փոստի հասցեներին կստանան մասնակցության հղումը։

 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էջին։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՈՒՄ՝ ԱՅՍՏԵՂ

 

 

 Համաժողովն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը ՀՀ խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում։

 

 

 

______
Հայտարարության մեջ օգտագործված է Վահան Աբրահամյանի հեղինակային լուսանկարը։