ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի համակարգմամբ և նախաձեռնությամբ «ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագրի շրջանականերում կազմակերպվեց ծրագրի մասնակցիների ուսուցողական այցելություն Վանաձորի քույր քաղաք Բաթումի: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն-ի կողմից`Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ: Ուսուցողական այցի նպատակն էր`նպաստել երիտասարդների գիտելիքների և փորձի ավելացմանը ՏԻՄ կառավարման համակարգերի տարբեր մոդելների վերաբերյալ: Այցը հատկանշական դարձավ, քանի որ այն խթանեց երկու քույր քաղաքների միջև գործնական հարաբերությունների վերականգնման գործընթացը:
Ուսուցողական այցի մասնակիցները ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով ծրագրի մրցութային կարգով ընտրված 8 երիտասարդներն էին, Վանաձոր համայնքի երեք ավագանու անդմամները, ինչպես նաև քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի, և առևտրի և սպասարկման, տրանսպորտի համակարգող բաժինների պետերը, ՀԿ Կենտրոնի ծրագրային թիմը:
Այցելության ընթացքում նախատեսված պաշտոնական, գործնական, աշխատանքային և ոչ պաշտոնական հանդիպումներն ու գործողությունները հաջողությամբ իրականացվեցին: Վանաձոր համայնքի ներկայացուցչական թիմը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքի քաղաքապետ Ջեմալ Անանինձեի, փոխքաղաքապետի, ինչպես նաև վեց բաժինների պետերի հետ: Հանդիպման ընթացքում երկու կողմերը ծանոթացան: Վանաձորի ներկայացուցչությունը ներկայացրեց այցելության նպատակը, ծրագիրը, Վանաձոր համայնքի ներկայիս կառավարման համակարգը: Բաթումի քաղաքի ներկայացուցուչությունը ներկայացրեց համայնքի զարգացման նախադրյալներն ու ուղղությունները, դժվարությունները, ՏԻՄ կառավարման թափանցիկության ապահովման, ինչպես նաև երիտասարդների ներգարվման և խրախուսման մեխանիզմներ: Ի հավելումն, քննարկումների կողմերը մեծ խանդավառությամբ ցանկություն և հետաքրքրություն հայտնեցին հետագայում համագործակցությունը խորացնելու`համագործակցության համաձայնագրի ստորագրման, համատեղ ծարգրերի իրականացման միջոցով: Ուսուցողական այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև փորձի փոխանակման հանդիպում Բաթումի քաղաքի ՏԻՄ-ում պրակտիկա անցնող 20 երիտասարդների հետ: Երկու երկրների երիտասարդները ծանոթացան ծրագրային և կառավարման նմանություններին և տարբերություններին և հանդես եկան նոր համատեղ ծրագրերի իրականացման գաղափարներով, այդ թվում`ամառային դպրոցի իրականացումը:
Սույն այցելությունը խթան հանդիացավ երկու քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերություններն այլ հարթակ տանելու և ավելի պաշտոնական և արդյունավետ համնագործակցություն սկսելու համար:
Նախատեսված ճանաչողական այցելությունները քաղաքապետարանի ենթակառուցվածքային կառույցներ նպաստեցին նոր գիտեիքների ձեռքբերմանն ու քաղաքի մասին ավելի հստակ պատկերացման ձևավորմանը:
Այս ներկայացուցչական այցելությունը դրական նախադրյալներ ստեղծեց հետագայում երկու քույր քաղաքների, ինչպես նաև երիտասարդների համատեղ գործունեության համար, որի արդյունավետությունը կախված կլինի կողմերի հետևողականությունից և պատրաստակամությունից: