«ՏԻՄ գրագիտության դպրոց» ենթանախագիծը Ալավերդի համայնքում

 Ալավերդի համայնքի ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «ՏԻՄ գրագիտության դպրոց» ենթանախագիծը, որն իրականացվում է ՀԿ Կենտրոնի «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում երիտասարդները մեկնարկել են եռօրյա դպրոց, որի շրջանակներում մասնակիցները փորձագետների օգնությամբ ուսումնասիրում տեղական ինքնակառավարման և երիտասարդների մասնակցիության մոտեցումները, ծանոթանում են, թե ինչպես է գոյանում համայնքային բյուջեն և ինչ է համայնքի հնգամյա զարագացման ծրագիրը։
 Մասնակից երիտասարդներին դպրոցի երկրորդ օրվա երեկոյան հյուրընկալվել էր Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, ով ներկայացրեց համայնքի մոտեցումները մասնակցային կառավարման և համայնքային խնդիրների լուծման շուրջ։
Նա հորդորեց երիտասարդներին, որ լինեն պրոակտիվ և նախաձեռնություններով միշտ հանդես գան, իսկ ՏԻՄ-ը կաջակցի նրանց իր ռեսուրսների ու հնարավորությունների շրջանակներում։
Երիտասարդների հետ ակտիվ քննարկում տեղի ունեցով և նրանք ուղղեցին իրենց հուզող տարբեր հարցերը համայնքի ղեկավարին։
 
«ՏԻՄ գրագիտության ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է Ալավերդի համայնքի ակտիվ խմբի և Ալավերդու համայնքապետարանի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։
«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: