Տեղի ունեցավ ՏԺԴ շրջանակներում հանդիպում փորձագետների հետ

Մարտի 4-ին Վանաձորում ՀԿ Կենտրոնը կազմակերպել էր ՏԺԴ Լոռու մարզային փուլի և ՏԺԴ փորձագետների առերես հանդիպումը: ՀԿ Կենտրոնը Համայնքների ֆինանսիստների միավորման և Եվրասիա համագործակվության հիմնադրամի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ համակարգում է ՏԺԴ Լոռու մարզային փուլը, որի շրջանակներում 2020 թ. դեկտեմբեր-2021 թ. փետրվար ժամակահատվածում Լոռու մարզի տարբեր համայնքներից շուրջ 25 երիտասարդներ մասնակցել են երեք փուլերով դասընթացների և ստացել ավարտական հավաստագրեր: Այժմ արդեն ծրագրի ավարտական փուլում մասնակիցները մշակելու և իրականացնելու են դրամաշնորհային ծրագրեր: Մարտի 4-ի շուրջ 8 ժամ տևած հանդիպման ընթացքում տարբեր ծրագրային գաղափարների շուրջ ձևավորված մասնակիցների խմբերն ու անհատները նախ ներկայացրին իրենց նախնական գաղափարները, ապա ՏԺԴ փորձագետներ Դավիթ Մարգարյանը, Վահան Մովսիսյանն ու Վահրամ Շահբազյանը աջակցեցին մասնակիցներին իրենց ծրագրերը մշակելու ու բարելավելու հարցում՝ դրանք դարձնելով առավել հստակ և իրատեսական: Մասնակիցներն արդեն իրենց ծրագրային առաջարկները ներկայացրել են ՀԿ Կենտրոնին: Այժմ դրանք ՀԿ Կենտրոնի կողմից բարելավման փուլում են:

Հանդիպման վերջում մասնակիցները ստացան նաև ՏԺԴ մասնակցության վերաբերյալ իրենց հավաստագրերը:

 

 

Նյութը Նարինե Գալոյանի