Տեղի ունեցավ Վանաձորի երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի մշակմանն ուղղված աշխատաժողովը

Սեպտեմբերի 28-ին Վանաձորում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովը։ Որի նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի և երիտասադների մասնակցությամբ մշակել Վանաձորի երիտասարդական քաղաքայանության գործողությունների պլանը։
Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և «Save the Children» կազմակերպության ներկայացուցիչ Անուշ Կոստանյանը։
Ողջույնի խոսքերին հաջորդեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացված «Վանաձորի երիտասարդական իրավիճակի վերլություն» զեկույցի ներկայացումը, որի ընթացքում հետազոտության պատասխանատու Արփինե Հակոբյանը կարևոր շեշտադրումներ կատարեց բացահայտված խնդիրների վերաբերյալ և առաջարկեց ներկաներին գործողությունների պլանի մշակման ժամանակ ուշադրություն դարձնել այդ բացահայտումներին։
Աշխատաժողովի երկրորդ մասում «Համաշխարհային սրճարան» մեթոդով մասնակիցները մշակեցին գործողությունների պլաններ՝ ըստ ձևաչափերի։

Աշխատաժողովին մասնակցել է շուրջ 60 մարդ, այդ թվում՝ 16-35 տարեկան երիտասարդներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, տեղական քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, զբաղվածության կենտրոնի աշխատակիցներ և շահագրգիչ այլ անձիք։

 

 

Շնորհակալություն ենք հայտնում «Օրրան» ԲՀԿ-ին տարածքի տրամադրման և տեխնիկական աջակցության համար։
Լուսնկարների հեղինակ՝ Բախշի Հարությունյան։

 

 

«Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից Վանաձորի համայնքապետարանի հետ գործընկերությամբ և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: