Ապրիլի 19-ին Տեղի ունեցավ համայնքների խոշորացման թեմայով կազմակերպված Town Hall մեթոդով քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին Սպիտակի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներից ներկայացուցիչներ:
Այս քննարկումը մի մասն էր կազմում «Վարչատարածքային բաժանման այլընտրանքային քարտեզ Սպիտակի տարածաշրջանում» ծրագրի:
Ծրագրի նպատակն էր պարզել, թե տարածաշրջանի համայնքների բնակիչներն ինչ կարծիք ունեն համայնքների խոշորացման վերաբերյալ և ինչպես են պատկերացնում խոշորացվող փնջերը՝ ըստ համայքնների ընդգրկվածության:
Ծրագիրը իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորում Հասարակական կազմակերպության կողմից: