Մարտի 27-28-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի Վանաձորի թիվ 7 դպրոցի համայնքային մշտադիտարկողների վերապատրաստումը։
Վերապատրաստման երկու օրերի ընթացքում համայնքային մշտադիտարկողներին ներկայացվեց բարեվարքության բանաձևն ու դրա կարևորությունը, առցանց DevelopmentCheck գործիքը և դրա կիրառությունը։ Մշտադիտարկողներն իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար այցելեցին շինարարական հրապարակ և տեղում ծանոթացան տեղի ունեցող գործընթացին, ուսումնասիրեցին շինարարական փաստաթղթերը և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին շինարարական ընկերության ներկայացուցիչներին։
Ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության (ԱԶԿ ՀԿ) և Ինթեգրիթի Էքշնի առաջնորդությամբ, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Գորիսի մամուլի ակումբի և Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: