
ՀԿ Կենտրոնը 2011 թվականից իրականացնում է Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը։ Ծրագրի նպատակին հասնելու համար ՀԿ Կենտրոնը համագործակցում է տեղական և ազգային մակարդակներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ։ Այս անգամ հյուրընկալել էինք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին։
Դասընթացի ընթացքում պարոն Սաքունցն անդրադարձավ անձնական, հասարակական և պետական մակարդակներում անվտանգության ու մարդու իրավունքների առնչություններին, դրանց առանձին դրսևորումներին: Նա նշեց, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը սերտորեն կապված են միմյանց հետ և առանց մեկը մյուսի չեն կարող գոյություն ունենալ:
Դասընթացի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ