Տեղի ունեցավ հեծանվային փորձնական տուրը

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված հեծանվային փորձնական տուրը։

 

 

Տուրի ընթացքում Գյուլագարակ և Լոռի Բերդ բազմաբնակավայր համայնքների երիտասարդները, ովքեր ՀԿ Կենտրոնի կողմից վերապատրաստվել են որպես ուղեկցորդներ ծանոթացան հեծանվային տուրերի առանձնահատկություններին, ուղեկցորդների ցանկալի հմտություններին և ուսումնասիրեցին երթուղու կազմման նրբությունները։

 

 

 

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: