Տեղի ունեցավ համայնքային նախաձեռնող խմբերի անդամների կարողությունների զարգացման ճամբարը

Օգոստոսի 24-28-ը ՀԿ Կենտրոնի սոցիալական ձեռնարկությունում՝ ՏՈՒԿ-ում տեղի ունեցավ «Կանայք հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպված համայնքային նախաձեռնող խմբերի անդամների կարողությունների զարգացման ճամբարը։

 

 

Ճամբարի ընթացքում երիտասարդները մասնակցեցին առաջնորդության, համայնքային համախմբման, մեդիագրագիտության, շահերի պաշտպանության և տեղական ինքնակառավարման թեմաներով դասընթացների ու աշխատարանների։ Նրանք գործնական աշխատանքների միջոցով կիրառեցին ստացած թեմատիկ գիտելիքները։

 

Ճամբարի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան հաջողության հասած և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կանանց հետ, ովքեր իրենց պատմություններով ոգևորեցին երիտասարդներին։

 

Ճամբարի ավարտից հետո երիտասարդները մենթորության միջոցով կմշակեն առաջարկություններ ուղղված իրենց ՏԻՄ-երին՝ համայնքի տարեկան աշխատանքային պլաններում ընդգրկելու համար։ Առաջարկություններում կշեշտադրվեն հետազոտությունների արդյունքում դուրս բերված խնդիրները՝ կանանց և տղամարդկանց կարքների համատեքստում։

 

 

 

Լուսանկարներ 

 

 

«Կանայք հանուն լավ կառավարման» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից:

Ծրագիրը ֆինանսավորվում է The BEARR Trust փոքր դրամաշնորհների շրջանակներում: