Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի փակման երկխոսության ֆորումը։
Ֆորումի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանն ու Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, որից հետո ծրագրի Լոռու մարզի համակարգող Վահե Խաչիկյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում արված գործողություններն ու դրանց հետևանքները։
Միջոցառման երկրորդ հատվածում շնորհակալագրեր հանձնվեցի ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցած կառույցներին՝ ի երախտագիտություն արդյունավետ գործընկերության։
«Համայնքային մշտադիտարկող» ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: