Տեղի ունեցավ «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի համաժողովը

Մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Համայնքային մշտադիտարկող» («Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման») ծրագրի շահառու բոլոր դպրոցների ընդհանրական փակման համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին նաև Լոռու մարզի գործընկեր հանդիսացող «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը, ծրագրի մարզային համակարգող Վահե Խաչիկյանը, Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը, մշտադիտարկող Թեհմինե Բաղրամյանը և դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնող «Արփա-Սևան» ընկերության ներկայացուցիչ Սուրեն Սարյանը։

 

 

Համաժողովի ընթացքում համայնքային մշտադիտարկողները ներկայացրեցին մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ արված քայլերը, ապա խմբային աշխատանքների միջոցով վեր հանվեցին ծրագրի ձեռքբերումները, խոչընդոտներն ու մշակվեցին առաջարկություններ։

 

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը։

 

Լուսանկարներն այստեղ

 

«Համայնքային մշտադիտարկող» ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: