Ապրիլի 23-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի շրջանակներում ստեղծված Վանաձորի թիվ 7 դպրոցի Համատեղ աշխատանքային խմբի ժողովը։
Ժողովի ընթացքում գործընկեր Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Անի Թովմասյանը և ծրագրի Լոռու մարզի համակարգող Վահե Խաչիկյանը ՀԱԽ անդամներին ներկայացրեցին անցնող ամիսներին արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղությամբ արված քայլերը։
Ներկաներին ներկայացվեց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված նամակներն ու դրանց պատասխանները դպրոցի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի և վերգետնյա անցումի վերաբերյալ։
Լուսանկարներն այստեղ
Վանաձորի թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկումն իրականացվում է «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի շրջանակներում, որը Լոռու մարզում իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: