Տեղի ունեցավ ՀամազԶարԿ կոալիցիայի համաժողովը

ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը և ծրագրերի ղեկավար Սյուզան Հովսեփյանը փետրվարի 22-24-ը Գյումրիում մասնակցել են «ՀամաԶարԿ» Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման կոալիցիայի կարողությունների զարգացման եռօրյա համաժողովին։

 

 

ՀամաԶարԿ Կոալիցիայի նպատակներն են.

  • բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
  • նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ամրապնդմանը
  • նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը համայնքային կառավարման մեջ։
  • Զարգացնել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և համայնքային ծրագրերի իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
  • Նպաստել տեղական ինքնակառավարման բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը։
  • Նպաստել ՏԻՄ երի հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը։

 

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: