
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով
Սույն թվականի փետրվարի 12-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումների ու առաջարկություները, 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքները և այլ ոլորտին առնչվող հարցեր։
Աշխատաժողովին մասնակցում էր նաև ՀԿ Կենտրոնի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը։ Նրա ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ։
Աշխատաժողովի ուղիղ հեռարձակման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ՝