Տեղի ունեցավ ՀԱԽ առաջին ժողովը

Հունիսի 4-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ «Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի շինարարության հանրային մշտադիտարկման համար ստեղծված Համատեղ աշխատանքային խմբի (ՀԱԽ) առաջին ժողովը։

 

 

ՀԱԽ նպատակ ունի քննարկել շինարարության ընթացքում վեր հանված խնդիրներն ու առաջարկել համապատասխան լուծումներ այդ խնդիրներին:

 

Ժողովի ընթացքում համայնքային մշտադիտարկողները, դպրոցի ադմինիստրատիվ աշխատակազմն ու շինարարական ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին արձանագրված խնդիրներն ու խոչընդոտները, որոնց լուծումների վերաբերյալ ծավալվեց քննարկում։

 

Հանդիպման ավարտին ՀԱԽ անդամներն այցելեցին դպրոցի շինարարական հրապարակ։

 

 

 

«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և   «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: