2023 թվականի հունվարի առաջին կեսին ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցում հանուն Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման․ Լոռի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համայնքային տեղեկատվական ժողովներ Լոռու մարզի Լորուտ, Ահնիձոր և Մարց գյուղերում։
Հանդիպումներին ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի Ֆինանսական մասնակցային մոտեցման ծրագրի համակարգող Սյուզան Հովսեփյանը, ով ներկայացրեց Ֆինանսական մասնակցային մոտեցման կարևորության մասին, որոնց կարող է հասնել համայնքը ՖՄՄ-ի միջոցով։
Ծրագրի Լոռու մարզի ֆասիլիտատոր Վահե Խաչիկյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր մոտեցումներն ու ցիկլը, ապա խոսեց ծրագրի շրջանակներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) միջոցով Մարց, Լորուտ, Ահնիձոր գյուղերում առաջիկա ամիսներին նախատեսվող տարատեսակ գործողությունների մասին։
Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր գյուղում ձևավորվեց գյուղական ակտիվ խումբը (ԳԱԽ), որի ներկայացացուցիչները կամավոր հիմունքներով ծրագրի շրջանակներում աջակցեկու են Լոռու մարզի Լորուտ, Ահնիձոր և Մարց գյուղերում իրականցվող գործողություններին և ապահովեն գյուղերի բնակիչների ակտիվ մասկացությունը նախատեսվող մրցույթներին։
Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) նպատակն է՝ ստեղծել անկախ զարգացող գործընթացներ, որոնք կլինեն կառուցողական, ընդգրկուն և խորը մասնակցային՝ ընտանիքի, համայնքի և տարածաշրջանի մակարդակներում: Սույն միջոցառումը իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։