Ս/թ հունիսի 24-26-ին Դսեղ համայնքում գտնվող և ՀԿ Կենտրոնի կողմից գործարկվող «ՏՈւԿ» տուրիստական բազայում հաջողությամբ կազմակերպվեց և իրականացվեց «Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում պլանավորված առաջին բնապահպանական եռօրյա ճամբարը: Ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցեցին «Թռչուններ և նրանց պահպանությունը», «Անտառներ և անտառների պահպանությունը ՀՀ-ում», «Կենսաբազմազանություն» և «Դասընթաց դասավանդողների համար» թեմաներով դասընթացներին, կազմակերպված արշավներին և հետաքրքիր ժամանակ անցկացրեցին՝ օգտվելով ՏՈւԿ-ի ծառայություններից։
Ճամբարին մասնակցեցին Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում սովորող թվով 30 աշակերտներ:
Առաջիկայում սպասվում են երկու նմանատիպ ճամբարներ ևս, որոնց կմասնակցեն թիրախային մարզերից ևս 50-60 աշակերտներ։
«Համայնքահեն էկոտուրիզմը որպես կայուն ապրուստի միջոց Թումանյանի տարածաշրջանում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) ֆինասավորմամբ: