Մասնակիցներն այսօր ծանոթացան ու քննարկեցին «Ինչպե՞ս վիզուալիզացնել նյութերը, պատրաստել պաստառներ եւ ինֆոգրաֆիկաներ» թեման։
Առցանց հանդիպման ընթացքում Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց մի շարք առցանց գործիքներ, որոնք կարող են ավելի տեսանելի և աչքին հաճելի դարձնել աշխատանքը։
Մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով զարգացրեցին իրենց հշտությունները և պատրաստեցին պաստառների սևագիր տարբերակներ, որոնց քննարկման միջոցով դրանք հնարավոր եղան բարելավել։
Մասնակիցները ստացան գործիքների ցանկ, որոնցով կկարողանան վիզուալացնել իրենց աշխատանքները։
«Հմտարան»-ի նպատակն է՝ զարգացնել տեղական և պետական կառավարման համակարգերում և դրանց ենթակայության հիմնարկներում աշխատող կառույցներում ներգրավված մարդկանց կարողությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության ոլորտներում։
«Հմտարան»-ը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։