
Հոկտեմբերի 19-20-ը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիների էկոլոգիական անվտանգությունը» թեմայով, «Բաց տարածք» մեթոդով հանդիպում:
Վերջինիս նպատակ էր՝
- ներկայացնելու ծրագրի շրջանակներում իրականացված՝ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից ազդակիր համայնքներում իրականացվող ծրագրերի և բնակիչների ակնկալիքների համապատասխանության ուսումնասիրության» արդյունքները,
- մեկտեղելու ՀՀ-ում բնապահպանական հիմնախնդիրներով մտահոգված և որոշակի ռեսուրսներ տնօրինող կառույցներին և անհատներին`միասին մտածելու, քննարկելու, գործողությունների պլան մշակելու համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Չեխիայի դեսպանատան կողմից և նպատակ է հետապնդում նպաստել Լոռու մարզի հանքարդունաբերական հիմնարկությունների կողմից իրականացվող Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության փաթեթների առավել նպատակային իրականացմանը։