Տեղի ունեցավ առաջին մարզային հանդիպումը

Նոյեմբերի 29-ին Վանաձորում, ՀԿ Կենտրոնի գրասենյակում «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առաջին մարզային հանդիպումը: Հանդիպման ընթացքում հանրությանը ներկայացվեց ՀԿ կենտրոնի կողմից մեկնարկած ծրագիրը, e-draft.am առցանց, մասնակցային գործիքը և բաժանորդագրության կարգը: Քննարկվեցին հանրային քաղաքականության մշակման գործընթացներում մարզային ՔՀԿ-ների հնարավոր մասնակցության մեխանիզմները:

«Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «Արազա» ԲՀԿ կոնսորցիումի կողմից Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» (“STRONG CSOs”) ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում: