Մասնակիցներն այսօր ծանոթացան ու քննարկեցին «Ինչպե՞ս առավել արդյունավետ օգտագործել google-ի հնարավորությունները» թեման։
Առցանց հանդիպման ընթացքում Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց google համակարգի մի շարք հնարավորությունները, որոնց կիրառմամբ աշխատանքը կարող է դառնալ ավելի հարմարավետ և հեշտ։ Մասնավորապես ներկայացվեց gmail, drive, doc, forms, calendar և contact հնարավորությունները և դրանց նրբությունները։
«Հմտարան»-ի նպատակն է՝ զարգացնել տեղական և պետական կառավարման համակարգերում և դրանց ենթակայության հիմնարկներում աշխատող կառույցներում ներգրավված մարդկանց կարողությունները մեդիագրագիտության և քննադատական մտածողության ոլորտներում։
«Հմտարան»-ը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։