
Հունվարի 27֊ին ՀԿ Կենտրոնի Վանաձորի ԻնֆոՏանը տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ Գևորգ Հայրապետյանի հետ։
Հանդիպումը կազմակերպվել է ՀԿ Կենտրոնի «Մի բերան զրից․․․» հանդիպումների շրջանակներում։
Քննարվեցին մի շարք հարցեր՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության, համացանցում անձնական տվյալների հրապարակման առանձնահատկությունների, երեխաների տվյալների պաշտպանության վերաբերող հարցեր և այլն։
Հանդիպումը ամփոփվեց հարց-պատասխան սեմինարի մասնակիցների հետ։
Շնորհակալություն ենք հայտնում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության թիմին կարևոր հանդիպման համար։
Լուսանկարներն այստեղ
Նյութի հեղինակ Անուշ Մուրադյան