Հուլիսի 10-ին տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի վերաբերյալ հետազոտություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի գնահատման ազգային խորհրդակցությունը»։
Խորհրդակցությանը մասնակցում էին շուրջ 100 ներկայացուցիչներ ՔՀԿ-ներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց հետազոտության արդյուքներն ու դրա հիման վրա կազմված առաջարկությունների փաթեթները։
Միջոցառման երկրորդ մասում մասնակիցներն առանձին խմբերում առաջարկությունների հիման վրա ստեղծեցին շահերի պաշտպանության գործողությունների պլան։
Նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունը «Քաղաքացիական տարածքի նախաձեռնության» մաս է հանդիսանում և իրականացվում է «CIVICUS Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորման» կողմից՝ «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի», «Հոդված 19-ի» ու «Ժողովրդավարության համաշխարհային շարժման» գործընկերությամբ և Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Նպաստավոր միջավայրի ազգային ուսումնասիրությունը Հայատանում իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ կողմից: