Տեղի ունեցան ևս երկու հանրային ներկայացումներ (լուսանկարներ)

Փետրվարի 7-ին ևս երկու մարզերում ներկայացվեց «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրը, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «Արազա» ԲՀԿ կոնսորցիումի կողմից: Արմավիրի և Արագածոտնի մարզերի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առավել ակտիվ մասնակցեցին հանդիպմանն ու մասնակցային կառավարման մոդելների վերաբերյալ իրենց կարծիքներն ու մտահոգություններն արտահայտեցին: Մարզային հանդիպումներն արդեն մոտենում են իրենց ավարտին: Հաջորդ և վերջին հանդիպումը կլինի Կոտայքի մարզում: