Տեղի ունեցան «Էներգաաուդիտ» թեմայով դասընթացներ

Փետրվարի 8-ին և 11-ին ՀԿ Կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ   «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Էներգաաուդիտ» թեմայով դասընթաց 2 խմբերի համար։

 

Դասընթացավար, քիմիական գիտությունների թեկնածու Գեղամ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց էներգիայի արդյունավետ օգտագործման ուղիները, դրանց ճիշտ գնահատման մեթոդներն ու աուդիտ իրականացնելու հմտությունները։

Դասընթացներին ըդհանուր առմամբ մասնակցել են 70-ից ավելի դպրոցականներ Վանաձորի թվով 12 դպրոցներից։

 

 

«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։