Տավուշի մարզի Կոթի եւ Գանձաքար համայնքային ժողովներ

Հունվարի 18-ին Տավուշի մարզի Կոթի եւ Գանձաքար համայնքներում տեղի ունեցան համայնքային ժողովներ, որոնք համապատասխանաբար վարում էին մարզային համակարգողներ Հերմինե Գասպարյանը եւ Անժելա Սաղաթելյանը: Համայնքային ժողովների նպատակն էր համայնքի բնակիչներին տեղեկացնել Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում անցած տարում իրականացված ծրագրերի մասին, ներկայացնել այս տարի նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի բնույթը, գյուղերում համայնքային խնդիրների վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները, իրականացնել Համայնքային աշխատանքային խմբերի վերակազմավորում:

 

Համայնքային ժողովներում իրենց խոսքով հանդես եկան վերոնշյալ համայնքների ղեկավարները՝ կարեւորելով ծրագրի իրականացումը իրենց համայնքներում եւ ներկայացնելով 2011-2012թթ. ընթացքում իրականացված ծրագրերը:: Մարզային համակարգողները պրեզենտացիայի միջոցով ներկայացրին իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ համայնքային հիմնախնդիրները վերհանող հարցման արդյունքները: Այնուհետեւ ներկաների տեղեկացրին այս տարի նախատեսվող դրամաշնորհային ծրագրերի բնույթը եւ բնակիչների հետ քննարկում կազմակերպեցին Համայնքային զարգացման դրամաշնորհի գաղափարների վերաբերյալ:Հանդիպման վերջում վերակազմավորվեց Համայնքային աշխատանքային խումբը: