« Վանաձոր քաղաքի Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և Տավրոս թաղամասերի բանուկ փողոցների գիշերային լուսավորում » ծրագրի բացման միջոցառմում

Նոյեմբերի 16-ին Վանաձորում հանդիսավոր կերպով լուսավորությունից հետո բացվեցին Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և

Տավրոս թաղամասերի 6 փողոցները: Ծրագիրը իրականացվում էր Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

 

Ծրագրի նպատակն է

Վանաձոր քաղաքի ծայրամասային թաղամասերից Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և Տավրոս թաղամասերի  6 փողոցների, մանավորապես`  Տավրոսի 1-ին, Տարոն 4 թաղամասի վերջին կանգառից  դեպի բելառուսական 12Ա շենք տանող հատվածի, սեբաստիա, Զեյթուն փողոցների,  Տարոն 1 թաղամասը և տավրոսի 18-րդ փողոցը միացնող հատվածի և տարոն 2 ՔՇՀ-3 թիվ 67-31 շենքերի հարավային մասի  գիշերային լուսավորության ապահովվում:

 

 

Ծրագրի արդյունքները.

– Նշված 6 փողոցներով երթևեկող 5 երթուղային գծերի 33 երթուղային միկրոավտոբուսների գիշերային անվտանգ երթևեկության ապահովում: Ընդհանուր առմամբ 5 երթուղային ուղիները սպասարկող 33 երթուղային  միկրոավտոբուսները յուրաքանչյուր օր թեղափոխում են միջինը 3000-4000 մարդ:

 

– Տավրոսի 1-ին, Տարոն 4 թաղամասի վերջին կանգառից  դեպի բելառուսական 12Ա շենք տանող հատվածի, սեբաստիա, Զեյթուն փողոցների,  Տարոն 1 թաղամասը և տավրոսի 18-րդ փողոցը միացնող հատվածի և տարոն 2 ՔՇՀ-3 թիվ 42-78 փողոցների հարակից բնակչության` շուրջ 13599 մարդ գիշերային ժամերի անվտանգ տեղաշարժման /մեքնենաներով և հետյոտն/ ապահովում

 

– Նշված փողոցներով միջինը 1500 -2000 տրանսպորտային միջոցների համար գիշերային երթևեկության տեսանելության ապահովում:

 

Ծրագիրն իրականացնող կողմերի ներդրումը

Վանաձոր Համայնք  6 193 200 դրամ

 

Քաունթերփարթ Ինթերնեշնլ/ԱՄՆ ՄԶԳ   6 200 000 դրամ