«Վանաձոր համայնքի առաջնահերթությունները ընտրված են ճիշտ» թեմայով բանավեճ

Մեկնարկեց ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպվող բանավեճերի շարքը։

Բանավեճերի նպատակն է նպաստել մասնակից երիտասարդների քննադատական մտածելակերպի զարգացմանն ու նրանց խոսքի արվեստի հմտության բարելավմանը։

Առաջին բանավեճի թեման էր «Վանաձոր համայնքի առաջնահերթությունները ընտրված են ճիշտ», որն առընչվում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխմանը։

Այս անգամ բանավիճում էին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի (Դեմ թիմ) և Վանաձորի համար 11 ավագ դպրոցի (Կողմ թիմ) բանավեճի ակումբները։

Բանավեճի դատավորներն էին Լիլիթ Սինդոյանը և Արա Ֆարմանյանը, ովքեր ներկայացնում էին Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի Վանաձորի բանավեճի ակումբը, ինչպես նաև Վահե Խաչիկյանը, ով ներկայացնում էր ՀԿ Կենտրոնը։

Խաղն ավարտվեց 177։168 ընդհանուր հաշվով օգուտ «Կողմ» թիմի։