
Մարտի 16-ին տեղի ունեցավ Վանաձոր Երիտասարդական Բանկի ամփոփիչ միջոցառումը, որին հետևեց քննարկում փոխանակման ծրագրերի, կոնֆլիկտային երկրների հարաբերությունների ու նրանց հնարավոր համագործակցության մասին:
Ամփոփման ժամանակ ներկայացվեցին Վանաձոր Երիտասարդական Բանկի կողմից կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը: Խոսվեց նաև փոխանակման ծրագրերի մասին, որոնց անմիջական մասնակիցն են եղել ՎԵԲ-ի անդամները: Նրանց կողմից ներկայացվեց իրենց փորձը, հետո ներկաների հետ ակտիվ քննարկում ծավալվեց, որի ժամանակ նրանք արտահայտում էին իրենց կարծքիները, իրենց մտահոգությունները, այն ամենը, ինչ տվյալ պահին զգում ու մտածում էին: Քննարկումը հետաքրքիր էր թե ներկաների, և թե հենց ՎԵԲ-ի անդամների համար: