Այսօր՝ մայիսի 7-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» – Փոխգործակցության հուշագրի ստորագրման միջոցառումը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և Վանաձորի համայնքապետարանի միջև։
Հուշագրիը հաստատում է, որ կողմերն արտահայտում են միմյանց հետ համագործակցելու պատրաստակամություն և ձգտումներ Վանաձոր համայնքի էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով, ծրագրերի արդյունավետ իրականացման համար:
Կողմերը պայմանավորվում են համագործակցել սույն համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան, Կողմերի համար ընդունելի ձևաչափով համայնքում էներգետիկ արդյունավետության բարելավմանն ուղղված, համաձայնագրում նշված նպատակների իրականացման համար:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հանրային իրազեկվածության բարձրացում,
- Հանրային կառույցների էներգաարդյունավետության բարելավում,
- Բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետության բարելավում,
- Էներգախնայող փողոցային լուսավորություն,
- Այլընտրանքային էներգիայի օգտագործում,
- Վանաձորի էներգաարդյունավետության պլանից բխող այլ փոխհամաձայնեցված գործունեություն։
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր միջոցները սույն համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները բարեխղճորեն, Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում կատարելու համար: Սույն համաձայնագիրը Կողմերից ոչ մեկի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:
Հուշագիրը հասանելի է այստեղ՝ Հուշագիր