
Դեկտեմբերի 27-ին ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ստորագրեց «Թափանցիկ և Հասանելի Հանրային Միջոցներ» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը։
Ծրագրի վերջնանպատակն է խթանել պետության կողմից ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրմադրվող դրամաշնորհների, նվիրատվությունների, սուբսիդիաների և պատվիրակված ծառայությունների գործընթացի մրցութային, առավել թափանցիկ մեխանիզմների ներդրումը:
Այս նպատակով մոնիթորինգի են ենթարկվելու ՀՀ 17 նախարարությունների կողմից 2017 թվականին ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհները, սուբսիդիաները, նվիրատվություններն ու պատվիրակված ծառայությունները:
Ծրագրի մասին մանրամասներն այստեղ
Ծրագիրը ֆինանսավորվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ինկուբատորի շրջանակներում։