Շուտով կավարտվեն «Համայնքի ուժը» ծրագրի հետազոտական աշխատանքները

Ակտիվ ընթացքի մեջ է ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Համայնքի ուժը» ծրագիրը։

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր որակական հետազոտություն իրականացում թիրախ 7 խոշորացված համայնքներում, որի արդյունքում կբացահայտվեին համայնքի բնակիչների դիտարկմամբ համայնքային խնդիրներն ու առկա բացերը։
Հետազոտության շրջանակներում արդեն գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվել են ֆոկուս խմբային քննարկման ձևաչափով հանդիպումներ, որոնց մասնակցել են տարբեր տարիքի, սեռի, զբաղվածության և սոցիալական վիճակի քաղաքացիներ, ովքեր ազատ միջավայրում ներկայացրել են իրենց դիտարկումները համայնքային կյանքի կազմակերպման վերաբվերյալ։
Առաջիկայում հետազոտական թիմը կվերլուծի բոլոր համայնքների արդյունքները և դրանց հիման վրա էլ կկազմակերպվեն ծրագրի հետագա գործողությունները։

 

«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ