Շուշանիկ Դանիելյանը իր նախորդ՝ «Նոր մարդիկ, նոր գաղափարներ» ծրագրին, որպես շարունակություն իրականացնում է «Հիմք/ himՔ» ծրագիրը։
«Հիմք/himՔ» ծրագրի շրջանակներում Համայնքային Կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով շահառուները ծանոթացել են համայնքի ղեկավարի և ավագանու կայացրած որոշումներին, համայնքում իրականացված աշխատանքներին, սովորել են առցանց գրել դիմումներ և հարցեր։
Դասընթացներին մասնակցում էին Եղեգիս խոշորացված համայնքի 16-35 տարեկան թվով 62 մասնակից։
Ծրագրի գլխավոր նպատակներից մեկը այն է, որ մոտիվացվեն մարդիկ, որպեսզի մասնակցեն համայնքային կյանքի զարգացմանը, մասնակցեն ՏԻՄ-ի գործունեությանը, իրենց ձայնը ավելի լսելի դարձնեն, վեր հանեն խնդիրներ և առաջարկեն լուծումներ նաև էլեկտրոնային տարբերակով։
Ծրագրի հաջորդ քայլը ՀԿՏՀ-ից օգտվելու վերաբերյալ մեկ էջանոց ուղեցույցի պատրաստումն ու տպագրությունն է, որը ստեղծված ակտիվ խմբի անդամների միջոցով կբաժանվեն ուղեցույցը և տեղում կկազմակերպեն բացատրական աշխատանքներ, թե ինչպես օգտվել կայքից։
«Հիմք/himՔ» ծրագիրն իրականացվում է «Կանանց հզորացման համար դրամաշնորհների կառավարման ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում։
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: