Շնորհակալության օր

Դեկտեմբերի 27-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Շնորհակալության օր» միջոցառումը նվիրված ՀԿ Կենտրոնի կամավորների խրախուսմանը։

 

Միջոցառմանը մասնակցում էին 2019 թվականի ընթացքում ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպված կամ համակարգված միջոցառումների կամավորները և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանն ու Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը։

 

Համայնքապետարանի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց համայնքային միջոցառումների ակտիվ մասնակցելու և դրանց կայացմանն աջակցելու համար, ապա քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունից շնորհակալագրեր հանձնեց առավել ակտիվ կամավորներին։ Որից հետո ՀԿ Կենտրոնի ծրագրերի համակարգող Վահե Խաչիկյանը երիտասարդներին ներկայացրեց այժմ առկա հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել կամավորները և զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։

 

Միջոցառման երկրոդ հատվածում ՀԿ Կենտրոնի բոլոր ներկա կամավորները ստացան շնորհակալագրեր կազմակերպությանը աջակցելու համար, իսկ թվով յոթ կամավորներ ճանաչվեցին 2019 թվականի ՀԿ Կենտրոնի լավագույն կամավորներ։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր կամավորներին մեր գործունեությանն ակտիվ աջակցելու համար։