«Շատ կարևոր է ունենալ հզոր, կայացած համայնքներ․․․» ․ Աննա Եղոյան

Աննա Եղոյան․ երիտասարդական ոլորտի և երիտասարդական քաղաքականության փորձագետ

Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր է ունենալ հզոր, կայացած համայնքներ։ Մեր համայնքների ներուժը օգտագործելու ամենակարևոր գործոններից մեկն է նաև աղջիկների ներուժն օգտագործելը։ Ես կոչ եմ անում բոլոր աղջիկներին, հատկապես մարզերում բնակվող երիտասարդ աղջիկներին, ինչպես նաև պատանիներին, որ իրենք իրենց ձեռքը վերցնեն իրենց ապագան, որ հասկանան, որ պետք չէ մտածել անձնական երջանկության ու կարիերայի միջև երկընտրանքի մասին, որ դրանք շատ հեշտությամբ հնարավոր է համատեղել, երբ դու քո կողքին ունես աջակցող համայնք, աջակցող ընտանիք ու զբաղվում ես քո սիրած գործով։