Նոր հարթակ երիտասարդների և որոշում կայացնողների միջև

ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան շրջանակներում սկսում է հանդիպում-քննարկումների շարք, որը կրում է «Մի բերան զրից․․․» խորագիրը։

 

 

ՀԿ կենտրոնի Վանաձորի Ինֆոտան համակարգող Վահե Խաչիկյանի խոսքով՝ ծրագիրը կտևի մոտ մեկ տարիր և հնարավորությաուն կտա մարզաբնակ երիտասարդներին հանդիպելու ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ։ Այն հաղորդակցման հարթակ է երիտասարդների և որոշում կայացնողների միջև։

 

Շարքի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Վանաձորում։ Հանդիպման հյուրն էր ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը։ Նա խոսեց խաղաղության, հանդուրժողականության, փոխըմբռնման մասին։ Նա կարևորեց բռնության դեմ պայքարը։

 

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 29-ին։ Այս անգամ հանդիպման խոսնակն է  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը։ Հանդիպումը կրում է «Երիտասարդների և կանանց ներգրավվածության կարևորությունը ՏԻՄ-ում» խորագիրը։

 

 

Նյութի հեղինակ Թեհմինե Բաղրամյան