
2017 թ. Հունիսից ՀԿ-ի Կենտրոնը իրականացնու է «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից:
2017 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանում Չեխիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Անի Սագինջանովան այցելեց «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության կազմակերպություն:
Հանդիպումը հիմնականում նվիրված էր «Եղիր իրազեկ և պաշտպանիր քո կյանքը» ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին և մարտահրավերներին:
ՀԿ Կենտրոնի ղեկավար Արփինե Հակոբյանը հյուպատոսին ներկայացրեց կազմակերպության ստեղծման և գործունեության պատմությունը ու ներկայումս իրականացվող ծրագրերը։ Հյուպատոսն իր հերթին գոհունակություն հայտնեց ՀԿ Կենտրոնի նման մեծածավալ գործունեություն ծավալելու կապակցությամբ։